Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ։ Լունինի համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալը», «Նյուքասլը» և Մադրիդի «Ատլետիկոն»։

Ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Ռեալից», որպեսզի չհայտնվի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի ստվերում։