«Չելսին» աշխատում է երկու հարձակվողների տրանսֆերի վրա

«Չելսին» աշխատում է երկու հարձակվողների տրանսֆերի վրա։ Լոնդոնյան գրանդը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Մարկ Գույուին  և «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդին։ Այս մասին հայտնում է լրագրող Նիզար Կինսելլան։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» մտադիր է Գույուի համար վճարել 6 միլիոն եվրո։ Ինչ վերաբերում է Ջոնաթան Դեյվիդին, ապա գործարքը գնահատվում է 30 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստի համար մրցակցությունը մեծ է։

Հիշեցնենք, որ «Չելսին» նոր հարձակվող է փնտրում, ով հաջորդ մրցաշրջանում կմրցի Նիկոլաս Ջեքսոնի հետ։