Լուիս Դիասը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է TodoFichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա կոլումբիացու տրանսֆերը հնարավոր կլինի միայն մեկ պայմանով` եթե կատալոնացիները վաճառեն Ռաֆինյային։ Կատալոնական թիմը պլանավորում է բրազիլացու համար ստանալ մոտ 90 միլիոն եվրո։

Դիասը կցանկանար բանակցել «Բարսելոնայի» հետ, սակայն «Լիվերպուլը» պատրաստ կլինի բաց թողնել հարձակվողին միայն 75 միլիոն եվրո ստանալու դեպքում։ 2023/2024 մրցաշրջանում Լուիս Դիասը անցկացրել է 51 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։