Լիոնել Մեսսի. «Նախկինում ուշադրություն չէի դարձնում մարտավարությանը»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հիշել է, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատել է «Բարսելոնայում»։

«Նախկինում ուշադրություն չէի դարձնում մարտավարությանը, բայց Գվարդիոլայի հետ շատ բան սովորեցի։ Ես շատ ավելի լավ եմ հասկանում խաղը և տարածությունները»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Clank-ը։

Նշենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2020/2021 մրցաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ կատալոնական ակումբը չի կարողացել արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկել ֆինանսական լուրջ դժվարությունների պատճառով։ Մեսսին ներկայումս հանդես է գալիս MLS-ի «Ինտեր Մայամիում»։