Տոնի Կրոսը գերազանցել է իր սեփական ռեկորդը

Հունիսի 23-ին Շվեյցարիայի և Գերմանիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։ Երկու թիմերն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ, A խմբում առաջին տեղից Գերմանիան, երկրորդից՝ Շվեյցարիան։

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն անցկացրել է ամբողջ հանդիպումն ու սահմանել Եվրոպայի առաջնության ռեկորդ։

Խմբային փուլի ընթացքում Կրոսը կատարել է 324 ճշգրիտ փոխանցում՝ ավելի շատ, քան եվրոյի պատմության ցանկացած այլ ֆուտբոլիստ։ Կրոսը գերազանցեց սեփական ռեկորդը՝ EURO-2016-ում խմբային փուլում 323 ճշգրիտ փոխանցում է կատարել։

Երրորդ տեղում Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին է՝ 317 ճշգրիտ փոխանցում EURO-2012-ում։