«Ինտերի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիայի հետ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Մենք դիտել ենք Խորվաթիայի խաղը Իսպանիայի դեմ: Նրանք բազմաթիվ պահեր ստեղծեցին՝ չնայած պարտությանը: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց։ Նրանց թիմում կան խաղացողներ, ովքեր միասին ավելի քան 80 հանդիպում են անցկացրել։
Մենք ազգային հավաքականում շատ էինք խոսում այն մասին, թե ինչ սխալ արեցինք Իսպանիայի հետ խաղում։ Երբ պարտվում ես, կամ տրվում ես հիասթափությանը, կամ փորձում ես լուծել խնդիրը։ Բարեբախտաբար, ֆուտբոլը միշտ երկրորդ հնարավորություն է տալիս։
Ի՞նչ էինք մեզ պակասում: Ամեն ինչից մի քիչ կասեի` հաշվի առնելով մեր ելույթը: Բայց ամենից շատ, հավանաբար, մեզ պակասում էր ինքնավստահությունն ու համարձակությունը։ Երկուշաբթի օրը մենք կփորձենք ստանալ դրանք: Մենք խաղադաշտ դուրս չենք գա՝ մտածելով, որ ոչ-ոքին մեզ բավական է։ Մենք դուրս ենք գալու հաղթելու, ինչպես միշտ եղել ենք»,- Բաստոնիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։