Վիրջիլ վան Դեյկ. «Սպասելիքները մեծ են, այդ թվում՝ մեզանից»

Հոլանդիայի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Ավստրիայի հետ խաղից առաջ հայտնել է, թե ինչ է մտածում ազգային հավաքականի հեռանկարների մասին։

«Սպասելիքները մեծ են, այդ թվում՝ մեզանից։ Ֆրանսիայի դեմ խաղից հետո մենք՝ որպես խաղացողներ, անկեղծորեն ասացինք միմյանց, թե ինչ պետք է կատարելագործենք։ Պետք է ավելի լավ հանդես գանք, քան Ֆրանսիայի հետ խաղում։ Մենք դեռ ունակ ենք առաջընթաց գրանցել Եվրոպայի այս առաջնությունում»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Վերջին տուրում Հոլանդիան կմրցի Ավստրիայի հետ, իսկ Ֆրանսիան կհանդիպի Լեհաստանի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։