Ադրիեն Ռաբյոն՝ իսպանական գրանդի թիրախում

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը դիտարկում է ֆրանսիացուն՝ որպես փոխարինող Տոնի Կրոսին, ով կարիերան ավարտելու է EURO-2024-ից հետո։ Միաժամանակ «Յուվենտուսը» 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը երկու տարով ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ՝ մեկ մրցաշրջանում մոտ 7,5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն ֆրանսիացին դեռ պատասխան չի տվել։

Կիսապաշտպանը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ 2023/24 մրցաշրջանում Ռաբյոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։