La Gazzetta dello Sport. «Ինտերը» դժգոհ է Հաքան Չալհանօղլուի պահվածքից

«Ինտերը» դժգոհ է թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի պահվածքից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալները բանակցում են «Բավարիայի» հետ։ Սակայն միլանցիները չէին ծրագրում վաճառել ֆուտբոլիստին այս ամառ։ Չալհանօղլուն ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիայում»։

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Չալհանօղլուն անցկացրել է 42 հանդիպում, դարձել 15 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: