Ալեխանդրո Գրիմալդոն խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ իր հետաքրքրության մասին

Լևերկուզենի «Բայերի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ իր հետաքրքրության մասին։

««Բարսելոնայի» դեմ ոխ չեմ պահում, ոչ մի բացասական զգացում չունեմ։ Այնտեղ անցկացրած տարիներն ինձ դարձրին այնպիսին, ինչպիսին կամ այսօր։ Ես գոհ եմ ձեռք բերածիցս, այս ամենը տեղի ունեցավ մեծապես «Բարսելոնայում» իմ փորձի շնորհիվ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստը թիմի ակադեմիայի սան էր և 4 տարի հանդես եկավ երկրորդ թիմում։ 2016 թվականին նա վաճառվեց «Բենֆիկային» 2 միլիոն եվրոյով՝ երբևէ չխաղալով կատալոնական գրանդում։