«Ինտերի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է հավաքականում չխաղալու իր որոշման մասին։
«Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ։ Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները։
Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից։ Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել։
Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք, և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է։ Կարող եմ ասել, որ ինձ համար, ցավոք սրտի, հավաքականի դուռը փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: