EURO-2024. Հունգարիան 90+10-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց Շոտլանդիային 🎥

Հունգարիայի հավաքականը EURO-2024-ի խմբային մրցաշարի երրորդ տուրում հաղթեց Շոտլանդիային։ Հանդիպումը ավարտվել է՝ 1։0 հաշվով։

Խաղի միակ գոլը 90+10-րդ րոպեին խփել է Կևին Չոբոտը։

Այսպիսով, Հունգարիան վաստակեց 3 միավոր և A խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: Մարկո Ռոսսիի թիմը պահպանեց Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորությունները: Շոտլանդիան 1 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը և ավարտեց իր մասնակցությունը EURO-2024-ում։