«Էսպանյոլը» վերադարձավ Լա Լիգա

«Էսպանյոլը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռեալ Օվիեդոյին» Լա Լիգայի վերջին ուղեգրի համար փլեյ-օֆֆի եզրափակչի պատասխան խաղում։ Խաղը ավարտվել է՝ 2։0 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի պարտությամբ՝ 0։1 հաշվով։

Այսպիսով, «Էսպանյոլը» մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Լա Լիգա։

Ավելի վաղ «Լեգանեսը» և «Վալյադոլիդը» ևս նվաճել էին Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի՝ Լա Լիգայի ուղեգիր։