«Պլիմութ Արգայլի» գլխավոր մարզիչ և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է 12 սխալները, որոնք թույլ է տվել անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը EURO-2024-ում, հայտնում է The Sun-ը։
- Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում,
- Կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի դիրքը հարձակման ձախ եզրում,
- Կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնին, Ջեկ Գրիլիշին և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին մրցաշար չտանելու որոշումը,
- Հարձակվող Էնթոնի Գորդոնին մեկնարկային կազմում դաշտ դուրս չբերելը,
- Ֆուտբոլիստների մեջ էներգիայի պակասը և խաղի տեմպը չպահպանելը,
- Պրեսինգի բացակայութունը,
- Ֆուտբոլիստների միջև կոորդինացիայի բացակայությունը,
- Մարզիչը խաղադաշտում չի հրամայում,
- Սաութգեյթի համառությունը,
- Անհաջող փոխարինումներ EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հետ խաղում (1:1)։ Խաղադաշտ մտան կիսապաշտպան Էբերեչի Էզեն և հարձակվող Ջարոդ Բոուենը, թեև խաղը հուշում էր կիսապաշտպաններ Քոուլ Պալմերի և Ադամ Ուորթոնի հայտնվելը,
- Ֆուտբոլիստները շուտ են վերադառնում տուն,
- Անորոշություն՝ տարբեր տարբերակներ դիտարկելու պատճառով: