Marca․ Բերնարդու Սիլվան չի տեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը չի կարողանա պայմանագիր կնքել պորտուգալացու հետ նրա տրանսֆերային արժեքի պատճառով։ Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 33 խաղ, դառնալով՝ վեց գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։