Nike-ի և «Բարսելոնայի» հարաբերությունները շարունակում են լարված մնալ

Nike-ի և «Բարսելոնայի» հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Համեմատաբար վերջերս կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան նույնիսկ թույլ է տվել փոխել տեխնիկական հովանավորին Nike-ի հետ տարաձայնությունների պատճառով։

Ինչպես հայտնում է AS-ը, Nike-ն այժմ արտադրել է «Բարսելոնայի» համազգեստ՝ ակումբի հովանավոր Spotify-ի տարբերանշանում սխալմամբ։

Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է ստիպված լինել նախամրցաշրջանային հանդիպումներ անցկացնել նախորդ մրցաշրջանի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի անցած առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։