Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլը կարող է հեռանալ մադրիդյան ակումբային համակարգից։ Իսպանացին այժմ գլխավորում է «Կաստիլյան»։
Ինչպես հայտնում է AS-ը, եթե Ռաուլը շահավետ առաջարկ ստանա, ապա կդիտարկի այն։
Ըստ աղբյուրի՝ «Սևիլիան» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում մասնագետի նկատմամբ։
Նշվում է նաև, որ «Ռեալը» շատ բարձր է գնահատում թիմի նախկին ավագին և կընդունի նրա որոշումը, եթե նա ցանկանա հեռանալ։