Իտալական գրանդը ցանկանում է գնել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին

«Յուվենտուսը» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է TuttoJuve-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա իսպանացին կարող է հեռանալ ակումբից՝ բրազիլացի Սամուել Լինոյի հետ մրցակցությունում պարտված լինելու պատճառով։ «Ատլետիկոն» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, չի ցանկանա հեռանալ իսպանական ակումբից։

2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 3038 թվականի հունիսի 30-ը։