Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել MLS

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որ իր թիմում լինի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը։

Ինչպես հայտնում է Mirror-ը, Բեքհեմն անձամբ է ցանկանում ֆուտբոլիստին տեսնել MLS-ի թիմում։

Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան այժմ հանդես են գալիս «Ինտեր Մայամիում»։

Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։