Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի ապաքինման մասին, ում քիթը կոտրվել էր Ավստրիայի հավաքականի դեմ EURO-2024-ի խաղում։
«Մբապեն լավ է:
Նա կխաղա՞ Լեհաստանի դեմ երեքշաբթի կայանալիք հանդիպմանը: Կերեւա։ Ապաքինումը լավ է ընթանում, ուշքի է գալիս, հեմատոմա կա, որն ամեն օր կնվազի։
Նա ընտելանում է իր դիմակին, որը մի փոքր խանգարում է նրա տեսադաշտին։ Բայց նա լավ է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: