Կևին դե Բրույնեն պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին

Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատասխանել է կարիերն ավարտելու մասին հարցին։

«Ես 10 տարի է, ինչ խաղում եմ «Մանչեսթեր Սիթիում» և փորձ եմ ձեռք բերել, որը կարող եմ կիսել երիտասարդ խաղացողների հետ: Սակայն ես դեռ չեմ որոշել, թե երբ կավարտեմ կարիերաս»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

33-ամյա Դե Բրույնեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։