Արքայազն Ուիլյամը այցելել է Անգլիայի ընտրանու հանդերձարան և հորդորել հանգստություն պահպանել

Արքայազն Ուիլյամը կոչ է արել անգլիացիներին հանգստություն պահպանել EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրում Դանիայի հետ խաղում (1:1) հետո:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, թագավորական ընտանիքի անդամը խաղից անմիջապես հետո այցելել է հանդերձարան՝ ոգեշնչելու ազգային հավաքականի խաղացողներին ու Գարեթ Սաութգեյթի թիմին խորհուրդ տվել չարձագանքել հիասթափեցնող արդյունքին։

«Նա պարզապես փորձում էր մեզ դրական պահել: Նա ասաց, որ դա աշխարհի վերջը չէ: Մենք դեռ գլխավորում ենք խումբը, չենք պարտվել։ Պարզապես պետք է մտածենք խաղի մասին, տեսնենք, թե ինչ կարող ենք բարելավել։ Անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը»,- ասել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ադամ Ուորթոնը։