Խվիչա Կվարացխելիա․ «Ես ուրախ եմ, որ հանդիպելու եմ իմ կուռքին խաղադաշտում»

Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան կիսվել է EURO-2024-ի խմբային փուլի վերջին տուրի՝ Պորտուգալիայի հետ կայանալիք խաղից իր սպասելիքներով։

«Իհարկե, այս արդյունքը (1:1 Չեխիայի հետ) ինչ-որ բան է նշանակում, քանի որ սա Վրաստանի առաջին միավորն է EURO-ում: Բայց մենք մի փոքր հիասթափված ենք, քանի որ կարող էինք հաղթել Պորտուգալիայի հետ խաղից առաջ։ Սա ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է, մենք կպայքարենք մինչև վերջ, քանի դեռ հնարավորություն ունենք։

Սա նորմալ է, մենք զգում ենք և՛ ուրախություն, և՛ հիասթափություն։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ՝ անկախ մրցակցից։ Մենք հարգում ենք Պորտուգալիային, բայց ցանկանում ենք ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է։

Ռոնալդուն ինձ համար կուռք էր։ Ես ուրախ եմ, որ հանդիպել եմ նրան խաղադաշտում: Սա իմ երազանքն էր, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

Վրաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 26-ին, մեկնարկը՝ 23:00-ին։