Հայտնի է Բելգիա – Ռումինիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Բելգիա – Ռումինիա (2:0) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Թիմերը հանդիպեցին Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում։

Կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե ու դարձել գոլի հեղինակ։ Ամբողջ հանդիպման ընթացքում Դե Բրույնեն վազել է 11,7 կմ և կատարել իր փոխանցումների 79%-ը։

Կևին դե Բրույնեի համար այս հանդիպումը 103-րդն էր Բելգիայի հավաքականի համար, իսկ գոլը 28-րդն էր կարիերայում։