EURO-ի պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց նման արդյունք

EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն։

Առաջին խաղում Դոմենիկո Տեդեսկոյի թիմը պարտվել էր Սլովակիային (0:1), իսկ ռումինացիները հաղթել էին Ուկրաինային (3:0): Ուկրաինացիներն իրենց հերթին 2-րդ տուրում հաղթեցին սլովակներին (2:1):

Այսպիսով, վերջին խաղային երրորդ օրվան ընդառաջ E խմբի բոլոր թիմերն ունեն 3 միավոր։ Ինչպես հայտնում է Opta Sports-ը, դա տեղի է ունեցել Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ:

Ռումինիան զբաղեցնում է առաջին տեղը, Բելգիան՝ 2-րդ, Սլովակիան՝ 3-րդ, Ուկրաինան՝ եզրափակում քառյակը։ Վերջին տուրում Բելգիան կխաղա Ուկրաինայի հետ, իսկ Սլովակիան կհանդիպի Ռումինիայի հետ։