EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան մրցեց Ռումինիայի դեմ։
Դոմենիկո Տեդեսկոյի սաները 2:0 հաշվով հաղթեցին մրցակցին։
Խաղի 2-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը բացեց հաշիվը, ոսկ երկրորդ խաղակեսի 80-րդ րոպեին Կևին դե Բրույնեն վերջակետ դրեց խաղին։
Այսպիսով, Բելգիան, Ռումինիան, Ուկրաինան և Սլովակիան ունեն 3-ական միավոր 2 տուրից հետո։