Ռաֆայել Լեաուն սիմուլյացիայի պատճառով բաց կթողնի Վրաստանի հետ հանդիպումը

Հունիսի 22-ին Դորտմունդում տեղի կունենա EURO-2024-ի խմբային փուլի հանդիպումը Թուրքիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև։ Պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթանակ տարան։

Հանդիպման 39-րդ րոպեին սիմուլյացիայի համար դեղին քարտ ստացավ Պորտուգալիայի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Չեխիայի դեմ առաջին տուրի խաղում (2:1) Լեաուն նույնպես դեղին քարտ ստացավ սիմուլյացիայի համար։

Արդյունքում «Միլանի» հարձակվողը ստիպված կլինի մեկ խաղով որակազրկում կրել և բաց կթողնի երրորդ տուրի Վրաստանի դեմ խաղը։