Դեկլան Ռայս․ «Մենք իսկապես ցանկանում ենք հպարտացնել երկիրը»

Դեկլան Ռայսը կիսվել է EURO-ն հաղթելու Անգլիայի ցանկության մասին իր մտքերով:

Անգլիայի հավաքականը երկու հանդիպումներից չորս միավոր է վաստակել՝ հաղթելով Սերբիային (1:0) և Դանիայի հետ ոչ-ոքի խաղալով (1:1):

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս իսկապես ցանկանում ենք հպարտացնել երկիրը: Մենք բոլորս իսկապես ցանկանում ենք հաղթել, լինել առաջնորդներ, դուրս գալ խաղադաշտ և մարդկանց նվիրել հիշողություններ, որոնք կտևեն ամբողջ կյանքում:

Երբեմն, միգուցե ես զգում եմ, որ մենք չափազանց մեծ ճնշում ենք գործադրում ինքներս մեզ վրա:

Կարծում եմ, որ այժմ ճնշումը, հավանաբար, պայմանավորված է մեր որոշ խաղացողների անցկացրած մրցաշրջաններով:

Եթե ​​նայեք վիճակագրությանը, ապա մեր առաջատար քառյակը ընդհանուր առմամբ հարյուրից ավելի գոլ է խփել»,- ասել է «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը: