EURO-2024-ի F խմբի երկրորդ տուրում Վրաստանը Համբուրգում մրցեց Չեխիայի դեմ։
Համառ պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն բացեց խաղի հաշիվը 11-մետրանոց հարվածից։
Երկրորդ կեսում Պատրիկ Շիկը 59-րդ րոպեին անդրադարձից հետո գրավեց դարպասը։
Այսպիսով, չեխերն ու վրացիներն ունեն մեկական միավոր։ Խմբի մյուս խաղում Պորտուգալիան ու Թուրքիան կմրցեց իրար դեմ այսօր՝ 20։00-ին։