Գերմանական գրանդը դուրս է եկել Սերու Գիրասիի համար պայքարից

Սերու Գիրասին չի խաղա «Բավարիայում»։

Sky Sport Deutschland-ը հայտնում է, որ մյունխենյան թիմը հրաժարվել է շարունակել պայքարը հարձակվողի համար։

28-ամյա խաղացողի հավակնորդների թվում են մնում «Չելսին», «Միլանը», «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան»։ «Շտուտգարտը» հույս ունի պահել ֆուտբոլիստին:

Գիրասին ցանկանում է, որ հարցը լուծվի երկու շաբաթվա ընթացքում: