Լամին Յամալը 14 տարեկանում կարող էր տեղափոխվել Գերմանիա

Երկու տարի առաջ Լամին Յամալի ծառայություններով հետաքրքրվում էր «Բավարիան»:

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, մյունխենյան ակումբը ուշադրություն է դարձրել «Բարսելոնայի» վինգերին, երբ նա 14 տարեկան էր:

Նրան ցանկանում էին ձեռք բերել «Բավարիայի» նախկին ղեկավարներ Հասան Սալիհամիջիչը և Մարկո Նեպպեն: Նրանք տեսան Լամինի պոտենցիալը՝ հաղթելու «Ոսկե Գնդակը», ինչպես և Ջամալ Մուսիալային:

2022 թվականին գերմանական ակումբի նախկին տնօրեն Նեպպեն հանդիպել է Յամալի այն ժամանակվա գործակալ Իվան դե լա Պենայի հետ։ Սակայն տրանսֆերը չիրականացավ, քանի որ խաղացողը պատճառ չէր տեսնում «Բարսելոնայից» հեռանալու։