«Ալ-Ահլիի» մարզիչը ակումբի ղեկավարությանը խնդրել է բաժանվել Ռոբերտո Ֆիրմինոյից

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է «Ալ-Ահլիից» հեռանալուն։

Հայտնի լրագրող և ինսայդեր Ռուդի Գալետտիի տեղեկություններով՝ սաուդյան ակումբի գլխավոր մարզիչ Մաթիաս Ժայսլեն ակումբի ղեկավարությանը խնդրել է բաժանվել 32-ամյա բրազիլացուց, և նա ստացել է համաձայնությունը։

Ֆիրմինոն անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Ալ-Ահլիին» և 34 խաղում դարձավ 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։