Յոզուա Կիմիխը մոտ է մյունխենյան ակումբից հեռանալուն

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մոտ է մյունխենյան ակումբից հեռանալուն։

Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ը, ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի EURO-2024-ից հետո։

Կիսապաշտպանի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը.

Նշվում է նաև, որ «Բավարիայի» ղեկավարությունը բաց է Կիմիխին այս ամառ վաճառելու համար: Ֆուտբոլիստը հետաքրքրված է կարիերան շարունակել նոր ակումբում։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Կիմիխին հավակնում են «Բարսելոնան» և «Ռեալը»: