«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն դարձել է «Ֆիորենտինայի» թիրախը, հայտնում է SkySports-ը։
Նշվում է, որ «մանուշակները» արդեն կապ են հաստատել անձամբ ֆուտբոլիստի հետ, սակայն բանակցություններ չեն վարել ակումբի հետ։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 19-ամյա Ռոկեն մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։