«Բավարիան» ձեռք կբերի Մայքլ Օլիսին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քրիսթալ Փելասի» վինգերը որոշել է տեղափոխվել մյունխենյան ակումբ։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 50 մլն ֆունտ։ Ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։