Բելգիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի Ռումինիայի դեմ խաղը

Բելգիայի հավաքականի պաշտպան Ակսել Վիտսելը բաց կթողնի Ռումինիայի դեմ Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն։

E խմբի խաղը կկայանա շաբաթ օրը Քյոլնում։ Վիտսելը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չեկավ Սլովակիայի հետ մեկնարկային խաղում (0:1):

«Նա մի փոքր խնդիր ունի։ Մրցաշարը նրա համար դեռ ավարտված չէ, վաղը նա բուժզննում կանցնի։ Հուսով ենք, որ ոչ մի լուրջ բան չկա, բայց մենք ռիսկի չենք դիմի»,- ասել է Տեդեսկոն մամուլի ասուլիսում: