Հաքան Չալհանօղլուն բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» հետ։

Bild-ն առաջինն է հայտնել, որ գերմանական ամենահաջողակ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում թուրք խաղացողի նկատմամբ։

TRT Sports-ի թղթակից Իբրահիմ Քիրքայակը պնդում է, որ ինքը հարցրել է Չալհանօղլուին ստեղծված իրավիճակի մասին, և խաղացողը հաստատել է, որ «Բավարիան» իսկապես հետաքրքրված է իր տրանսֆերով: Ինքը նույնպես դեմ չէ մյունխենյան թիմին միանալուն։

FCInterNews.it-ը նաև նշում է, որ քննարկվող առաջարկը չորս տարվա պայմանագիր է՝ 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար, գումարած բոնուսներ։