ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեին մոտ 100 միլիոն եվրո է պարտք

ՊՍԺ-ն թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապպեին մոտ 100 միլիոն եվրո է պարտք, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը 25-ամյա ֆրանսիացուն աշխատավարձ կամ բոնուսներ չի վճարել 2024 թվականի ապրիլից։

Նշվում է, որ Մբապպեի փաստաբաններն արդեն պաշտոնական փաստաթուղթ են ուղարկել ՊՍԺ՝ պահանջելով ֆուտբոլիստին վճարել հասանելիք գումարը:

Այս ամառ Մբապպեն ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։