«Բայեր Լևերկուզենը» չի ցանկանում վաճառել Ժերեմի Ֆրիմպոնգին իսպանական ակումբին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ղեկավարությանը խնդրում է գնել «Բայերի» պաշտպանին: Բայց խնդիրն այն է, որ Լևերկուզենը չի պատրաստվում վաճառվել։

«Բայերը» պատրաստ չէ որևէ զիջման։

Նախորդ մրցաշրջանում Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։