Ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին, Ավստրիայի հավաքականը EURO-2024-ի D խմբի երկրորդ տուրի խաղում հաղթեց Լեհաստանի ընտրանուն։
Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Քրիստոֆ Բաումգարտներն ու Մարկո Արնաուտովիչը։
Այսպիսով, Արնաուտովիչն ու Բաումգարտները դարձան Ավստրիայի հավաքականի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստները, ովքեր մեկից ավելի գոլ են խփել EURO-ում։ Նրանք երկուսն էլ նախկինում գոլեր են խփել EURO-2020-ում:
Խմբային փուլի եզրափակիչ հանդիպումներում Ավստրիան կխաղա Ֆրանսիայի, իսկ Լեհաստանը՝ Հոլանդիայի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։