Հայտնի է, թե երբ կանցկացվի Աֆրիկայի 2025 թվականկ ազգերի գավաթը

Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականին Մարոկկոյում կայանալիք Աֆրիկայի ազգերի գավաթի անցկացման ժամկետները:

Մրցաշարը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2026 թվականի հունվարի 18-ը։ Նախկինում նախատեսվում էր, որ մրցաշարը տեղի կունենա ամռանը։

«Վստահ եմ, որ Մարոկկոյում կայանալիք մրցաշարը կլինի չափազանց հաջող և լավագույնը կլինի պատմության մեջ: Ամսաթվերի հրապարակումը սպասվածից շատ ավելի երկար տևեց, քանի որ երբեմն բարդ քննարկումներ էին տեղի ունենում տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ հաշվի առնելով միջազգային և ներքին հանդիպումների ընդարձակ օրացույցը: CAF-ը պարտավորվում է պաշտպանել և առաջ մղել Եվրոպայի ֆուտբոլային ակումբներում խաղացող աֆրիկացի խաղացողների շահերը:

CAF-ը նաև պարտավորվում է կառուցել փոխշահավետ հարաբերություններ ECA-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և այլ ֆուտբոլային կոնֆեդերացիաների հետ: Մենք կշարունակենք զգալի առաջընթաց գրանցել՝ զարգացնելու և ապահովելու համար, որ աֆրիկյան ֆուտբոլը լինի գլոբալ մրցունակ և լավագույնների թվում աշխարհում»,- ասել է CAF-ի նախագահ Պատրիս Մոցեպեն:

Հայտնի են դարձել նաև 2024 թվականին Մարոկկոյում կայանալիք կանանց Աֆրիկայի գավաթի անցկացման ժամկետները: Մրցաշարը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 5-ից հուլիսի 26-ը։