Ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին, կայացավ EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Ըստ Opta-ի, Նիդերլանդներն անցկացրեց իր պատմության վատագույն հանդիպումը EURO-ի պատմության մեջ գնդակին տիրելու առումով՝ 37% (վիճակագրություն 1980 թվականից):
Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր և D խմբի մրցաշարային աղյուսակում կիսում են 1-ին և 2-րդ հորիզոնականները։