«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Ջոշուա Զիրկզեի հրաժարագինը

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Ջոշուա Զիրկզեի հրաժարագինը։

«Բոլոնիայի» խաղացողի պայմանագրում նշված գումարը կազմում է 40 միլիոն եվրո կամ 33,8 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Յունայթեդը» ակտիվ բանակցություններ է վարում 23-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ և լրջորեն հետաքրքրված է նրա տրանսֆերով։ Այս ամառ մանկունիանցիների առաջնահերթությունը հարձակվողի և հենակետային կիսապաշտպանի գնելն է: