Ադրիեն Ռաբյոյի մայրը «Յուվենտուսից» միջնորդավճար է պահանջում

Ադրիեն Ռաբյոն դեռ չի կարողանում համաձայնության գալ «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Լրագրող Ալֆրեդ Պեդուլլայի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը թուրինցիներից առաջարկ է ստացել տարեկան մոտ 8 միլիոն եվրո աշխատավարձով։

Այնուամենայնիվ, Ռաբիոյի մայրն ու գործակալը «Յուվենտուսից» միջնորդավճար են խնդրում պայմանագիրը երկարաձգելու համար: Ակումբը չի պատրաստվում նրանց վճարել։

Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն » ու «Լիվերպուլը»: