Անտոնիո Կոնտեն դժգոհ է Խվիչա Կվարցխելիայի և Ջովանի դի Լորենցոյի շուրջ ստեղծված իրավիճակից

Անտոնիո Կոնտեն դժգոհ է Խվիչա Կվարցխելիայի և Ջովանի դի Լորենցոյի շուրջ ստեղծված իրավիճակից։

«Նապոլիի» մարզչին նյարդայնացնում է անորոշությունն ու այս երկու խաղացողների շուրջ ստեղծված իրավիճակը։

Դի Լորենցոն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ «Նապոլիից», մինչդեռ Խվիչան հետաքրքրված է ՊՍԺ-ով, և նրա ապագան մնում է անորոշ:

Կոնտեն ցանկանում է ապահովել, որ «Նապոլիի» հանդերձարանում դժգոհություն չլինի։ Նա մտադիր է թիմում պահել Խվիչային ու Դի Լորենցոյին։