«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Մարկ Կասադոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

20-ամյա կիսապաշտպանը, ում պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի վերջին, այժմ կատալոնացիների հետ պայմանավորվածություն ունի առաջիկա 4 տարիների համար։

2023/24 մրցաշրջանում Կասադոն «Բարսայի» գլխավոր թիմի կազմում մասնակցել է 2 հանդիպման Չեմպիոնների Լիգայում և երկու հանդիպման՝ Լա Լիգայում։