EURO-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ Սլովակիայի դեմ խաղում

EURO-2024-ի E խմբում Ուկրաինայի հավաքականը մրցեց Սլովակիայի դեմ ու հաղթեց 2:1 հաշվով։

Սլովակները առաջինը բացեցին խաղի հաշիվը։ 17-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իվան Շրանցը։

Երկրորդ խաղակեսում Ուկրաինան Ռոման Յարեմչուկի ու Նիկոլայ Շապարենկոյի գոլերի շնորիվ հաղթեց ու վաստակեց առաջին միավորները։

E խմբում Սլովակիան, Ուկրաինան և Ռումինիան ունեն 3 միավոր, վերջինս 1 խաղ է անցկացրել դեռ։