Էնդրիկը խոսել է այն նորությունների մասին, որոնք «ցնցելու են սպորտի աշխարհը»։
17-ամյա հարձակվողը, ով կմիանա Մադրիդի «Ռեալին», հայտարարել է, որ ESPN Brasil-ի Copa America ալիքն այժմ հասանելի է Disney+-ում։
Հայտարարությունն արվել է կատակերգական ասուլիսի տեսքով, որում Էնդրիկը պատասխանել է լրագրողների հարցերին։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվողը սոցցանցերում գրել էր։ «Չգիտեմ՝ դուք պատրա՞ստ եք դրան։ Հունիսի 20-ին ես կլինեմ ESPN-ում՝ կիսվելու նորություններով, որոնք կցնցեն սպորտի աշխարհը»: