Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ունի նոր գլխավոր մարզիչ։ Այսուհետ թիմը ղեկավարելու է Աբրահամ Խաշմանյանը։
«Բարի վերադարձ, մարզիչ», – գրված է թիմի հաղորդագրության մեջ։
Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտն» երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի Գավաթը և Սուպերգավաթը։