ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին: Այս մասին հայտնում են Tribal Football-ը։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի չեմպիոնը Վինիսիուսին առաջարկել է հինգ տարվա աշխատանքային պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով։
Պայմանագրում հստակեցվել են նաև բոնուսների վճարումները։ Սակայն Վինիսիուսը մերժել է փարիզցիների առաջարկը, բրազիլացին ցանկանում է մնալ «Ռեալում»։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը դարձավ Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների Լիգայի հաղթող։ Բրազիլացի հարձակվողը «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտներից է։